Ժուան Ուբալդու Ռիբեյրու
Ժուան Ուբալդու Ռիբեյրու | |
---|---|
Ծննդյան անուն | բրազ.-պորտ.՝ João Ubaldo Osório Pimentel Ribeiro |
Ծնվել է | հունվարի 23, 1941[1][2][3][…] |
Ծննդավայր | Իտապարիկա, Իտամարաժու, Բրազիլիա |
Վախճանվել է | հուլիսի 18, 2014[1][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Մասնագիտություն | գրող, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան և մանկագիր |
Լեզու | պորտուգալերեն |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Կրթություն | Բահիա նահանգի համալսարան |
Ժանրեր | մանկա-պատանեկան գրականություն |
Անդամակցություն | Բրազիլական գրականության ակադեմիա |
Պարգևներ | |
Զավակներ | Բենտո Ռիբեյրո |
João Ubaldo Ribeiro Վիքիպահեստում |
Ժուան Ուբալդու Ռիբեյրու (պորտ.՝ João Ubaldo Osório Pimentel Ribeiro, հունվարի 23, 1941[1][2][3][…], Իտապարիկա, Իտամարաժու, Բրազիլիա - հուլիսի 18, 2014[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի գրող, սցենարիստ, մանկական գրքերի հեղինակ, համալսարանի դասախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1941 թվականի հունվարի 23-ին Իտապարիկա քաղաքում, խոշոր փաստաբան, իրավունքի համալսարանական պրոֆեսոր Մանուել Ռիբեյրուի և նրա կնոջ՝ Մարիա Ֆելիպա Օզորիու Պիմենտելի ընտանիքում (երեք երեխաներից ավագը)։ Որդու ծնվելուց երկու ամիս անց ընտանիքը փոքր քաղաքից տեղափոխվել է Արակաժու (նահանգի կենտրոն) խոշոր քաղաք, որտեղ անցել է ապագա գրողի մանկությունը։ 1955 թվականին Ժուանն ընդունվել է Բահիա նահանգի վարչական կենտրոնի՝ Սալվադորեի քոլեջ։ Նրա համախոհն է եղել ապագա հայտնի կինոռեժիսոր Գլաուբեր Ռոշան։ 1957 թվականին սկսել է զբաղվել լրագրությամբ։ 1958 թվականին ընդունվել է Բահիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Սկսել է արձակ գործեր հրապարակել մամուլում։ 1963 թվականին գրել է առաջին վեպը (հրատարակվել է 1968 թվականին)։ 1964 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում աշխատել է մագիստրոսական ատենախոսության վրա։ 1965 թվականին վերադառնալով հայրենիք՝ վեց տարի քաղաքագիտություն է դասավանդել Բահիայի համալսարանում։ Այնուհետև վերադարձել է լրագրությանն ու գրական ստեղծագործությանը։ 1981 թվականից ապրել և աշխատել է Պորտուգալիայում, 1990-1991 թվականներին եղել է DAAD-ի կրթաթոշակառու Գերմանիայում, 1996 թվականին գլխավորել է Թյուբինհենի համալսարանի պոզիայի ամբիոնը[6]։
Երեք անգամ ամուսնացած է եղել, երկու ամուսնությունից չորս երեխա է ունեցել։
Մահացել է 2014 թվականի հուլիսի 18-ին՝ Ռիո դե Ժանեյրոյում՝ թոքային էմբոլիայից[7]։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անիմաստ սեպտեմբեր / Setembro não tem sentido (1968)
- Սերժանտ Ժետուլիու / Sargento Getúlio (1971, Ժաբուտիի մրցանակ, էկրանավորվել է 1983 թվականին)
- Vila Real (1979)
- Կեցցե՜ Բրազիլիայի ժողովուրդը / Viva o povo brasileiro (1984, Ժաբուտիի մրցանակ)
- Մողեսի ժպիտը / O sorriso do lagarto (1989, հեռուստասերիալ՝ 1991)
- Սիրամարգի կղզու կախարդությունը / O feitiço da Ilha do Pavão (1997)
- Երջանիկ Բուդդաների տունը / A casa dos Budas ditosos (1999)
- Miséria e grandeza do amor de Benedita (2000, առաջին վիրտուալ գիրքը Բրազիլիայում)
- Փարոսի օրագիրը / Diário do Farol (2002)
- Կապույտ ալբատրոսը / O Albatroz Azul (2009)
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vencecavalo e o outro povo (1974)
- Livro de histórias (1981, վերահրատարակված՝ 1991)
Էսսե
[խմբագրել | խմբագրել կոդը]- Política: quem manda, por que manda, como manda (1981)
Ամսագրային հոդվածների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամեն կիրակի / Sempre aos domingos (1988)
- Բրազիլացին Բեռլինում / Um brasileiro em Berlim (1995)
- Arte e ciência de roubar galinhas (1999)
- O Conselheiro Come (2000)
Թարգմանություններ ռուսերենով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերժանտ Ժետուլիու / ժամանակակից բրազիլական պատմվածք։ 70-80-ական թվականներ։ Մ. Ծիածան, 1989, էջ 115-226
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժաբուտիի կրկնակի մրցանակակիր։
- Բրազիլիայի գրականության ակադեմիայի անդամ (1994)։
- Աննա Զեգերսի մրցանակի դափնեկիր (1994)։
- Լուիշ դի Կամոենսի մրցանակ (2008)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Prêmio Camões de Literatura (порт.)
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ «João Ubaldo Ribeiro — Poetik-Dozenturen 1996—2004». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Умер бразильский писатель Жуан Убалду Рибейру, лауреат премии Камоэнса 2008 года // LaInfo.es». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն, մատենագիտություն Արխիվացված 2020-01-15 Wayback Machine (պորտ.)
- Ժուան Ուբալդու Ռիբեյրու (անգլ.) Internet Movie Database կայքում
- Մահախոսական Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուան Ուբալդու Ռիբեյրու» հոդվածին։ |
|